ՀԱՊԿ-ը կենդանության նշաններ դեռևս ցույց չի տալիս, կառույցին հիշելը ողջամիտ չէ․ Ջուլհակյան

Իրանի կողմից որևէ քննադատական ակնարկ չենք լսել ՀՀ-ԱՄՆ  ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Առհասարակ մեր բոլոր գործընկերների հետ կոմունիկացվում ենք թե՛ ԵՄ-ի ու թե՛ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների խորացման մասով։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը։


Ջուլհակյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ստորագրումը որևէ երկրի դեմ չէ, այլ Հայաստանը փորձում է  շահերի համընկման կետեր գտնել պետությունների հետ ու աշխատել «Ստորագրման գործընթացը ուղեկցվում էր սպառնալիքներով ՌԴ-ից ու Ադրբեջանից, բայց սա նոր բան չէ։ Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից առաջ էլ էին հնչում նման սպառնալիքներ, բայց հետո սահմանազատման կարևոր աշխատանքներ տեղի ունեցով, ինչը անվտանհային առումով կարևոր նշանակություն ունի»։


Ջուլհակյանը անդրադառնալով Մեդվեդևի խոսքերին, թե Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը միգուցե ՀԱՊԿ-ի մասին կհիշի, ասաց «ՀԱՊԿ-ը կենդանության նշաններ դեռևս ցույց չի տալիս, ՀԱՊԿ-ը սեփական տարածքները չի ճանաչում ու նման պայմաններում ՀԱՊԿ-ին հիշելը ողջամիտ չէ»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան