ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագծում ժամկետների և հստակ մեխանիզմների մասին խոսք չկա. Միրզոյան

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծում անդամակցության ժամկետների և հստակ մեխանիզմների մասին խոսք չկա։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Սա քաղհասարակության նախաձեռնությունն է: Կազմակերպությունները, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, հավաքել են 50,000 ստորագրություն և նախաձեռնությունն ավտոմատ կերպով դարձել է օրինագիծ։ Ակնկալվում է, որ խորհրդարանը կողմ կքվեարկի դրան»,-ասել է նա: