Փաստաթղթում անդրադարձ է կատարվում
«Խաղաղության խաչմերուկին», տարածքային ամբողջականությանը ու սա կարևոր ազդակ է հեռու-մոտիկ
հարևաններին հասկանալու, որ ԱՄՆ-ի դիտանկյունը ՀՀ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ
նույնական է ՀՀ-ի դիտանկյան հետ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը։
Խանդանյանի խոսքով՝ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է տնտեսությունը, արտաքին
քաղաքականությունը, անվտանգությունը ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը շատ
կարևոր է այդ ենթատեքստում․ «Այսինքն Հայաստանը, բացի ՌԴ-ից, լուրջ գործընկերություն է հաստատում նաև այլ երկրների հետ և կախված չենք լինում մեկ երկրից։
Ակնկալում ենք, որ ՌԴ-ի հետ հավասար, ինքնիշխան հարաբերություններ կլինեն»։
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ի հետ
հարաբերություններում բեկումնային կետը եղել է 2022թվականին, երբ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն
գործել, երբ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա։
Խանդանյանը նշում է, որ ՀՀ-ն
փորձում է ավելի խորացնել հարաբերությունները
ԵՄ երկրների հետ, Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի առևտրային
կապերը շատանան․ «Անհրաժեշտ է մեծ աշխատանք
կատարել, ՀՀ-ում արտադրանքների որակը բարելավել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան