Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը գտնում է, որ
հայ-ռուսական հարաբերությունները գնալով էլ ավելի ակնհայտ ճաքեր են տալիս ու շահերի
հակասությունը գնալով ավելի ակնբախ են դառնում՝ որքան էլ երկու երկրների արտգործնախարարները
իրար հաճոյախոսություններ շռայլեն։
«Հայաստանը ինստիտուցիոնալ առումով հեռանում է Ռուսաստանից։ Առաջին անգամ եմ ձեր
եթերում ասում այդ մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն որևէ միջազգային պայմանագիր,
որտեղ ուղղակիորեն նշված լինի, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։ Խոսվում
է բարեկամական հարաբերությունների մասին, խոսվում է փոխօգնության մասին, բայց ոչ երբեք
դաշնակցային հարաբերությունների մասին՝ ի տարբերություն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Անգամ իստիտուցիոնալ մակարդակում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի խորն
են, քան հայ-ռուսական հարաբերությունները», - ասաց Խալաթյանը։
Լավրովի՝ եռակողմ հայտարարությունների վրա արված հղումը Խալաթյանը որակեց որպես Ռուսաստանի կողմից իրականության հետ չհաշտվել։
Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների մասին ստորագրված կանոնակարգը,
Խալաթյանի կարծիքով, շրջանակային փաստաթուղթ է ու բավականին տարողունակ է։ «Դրա բովանդակությունը
կախված է կողմերի համապատասխան աշխատանքից։ Հայաստանի պաշտպանական ու տնտեսական կարողունակության
ամրապնդումը, կարծես թե, այլևս միջազգային կոնսենսուս ունի։ Երևի դրան կողմ չի միայն
եվրասիական ճամբարը կամ ուրույն պատկերացում ունի Հայաստանի դերի վերաբերյալ», - ասաց Խալաթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան