Եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում․ Արայիկ Հարությունյան

Եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում։ Այս մասին Ադրբեջանի կողմից կազմակերպված կեղծ դատավարության ժամանակ հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։



Հարությունյանը նշել է, թե իբր ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանը տնային կալանք չեն խնդրել, և որ առողջական խնդիրներ չունի։



Արցախի նախկին նախագահի խոսքով, մնացածից (նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին) նույնպես դժգոհություններ չի լսել առողջական վիճակի վերաբերյալ: