Առաջարկվում է 8 տեսակի ուղետոմս․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․



«Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ:


Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝ ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով, հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը, առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:



Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»: