ՀՀ-ն չպետք է դնել կոնֆլիկտների կենտրոնում. բալանսավորում ենք հարաբերությունները տարբեր երկրների հետ

«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները չպետք է դիտարկել այլ միավորի դեմ ուղղված։ Ամեն ինչի կենտրոնում պետք է դնել Հայաստանի պետական շահը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործակցությանը։


Ըստ Ղազարյանի՝ հնարավոր է բալանսավորել ՀՀ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ և ՀՀ-ն չդնել կոնֆլիկտների կենտրոնում. «Հայ-ռուսական հարաբերությունները հիմա բարդ շրջանում են, ու մենք վեր ենք հանում խնդիրները։ Բայց մենք ունենք ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններ, որոնք գնահատում ենք։ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է կառուցվեն սուվերենության ու ինքնիշխանության շուրջ»։


Ղազարյանը կարծում է, որ ՀՀ-ի բրենդը հիմա ժողովրդավարությունն է, և այդ առումով մենք առաջ ենք անցել նույնիսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներից. «Ժողովրդավարությունը ապահովում է անվտանգություն, այն  ուժեղ ու առողջ պետության գրավականն է, ու մենք այս առումով զարգացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ»։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան