Ադրբեջանում հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ռազմագերիներն այսօր կանգնել են Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:
Հետաքրքրական է, որ հայ 2 ռազմագերիների գործով կան կեղծ «տուժածեր». գործով տուժող է ճանաչվել 4 ադրբեջանցի՝ Էլթուն Սարքարլին, Ռզա Ալլահվերդիևը, Ասիֆ Բաբաշովը և Իբրահիմ Շիխլարովը, որոնք ոչ թե տուժողներ են, այլ իրականում զենքի սպառնալիքով առևանգել են 2 հայ զինծառայողներին: