Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. ԱԽ քարտուղար

Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Գրիգորյանի խոսքով, Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատել է, որ հնարավորինս կայունություն ստեղծվի տարածաշրջանում․ «ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց ԱԽ քարտուղարը: