Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին Հայաստանն առաջարկել է լուծումներ։ Օրինակներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման է, և Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականն է։ Բացի դրանից, լուծումներ ենք առաջարկում բոլոր հարցերի՝ և խաղաղության պայմանագրի, և սահմանազատման, և մնացած այլ հարցերի վերաբերյալ։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ։ Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»,- հավելել է Գրիգորյանը։