1,9 մլն ԱՄՆ դոլարի ապօրինի գույքի բռնագանձման պահանջով ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի գործով դատական նիստը. Ուղիղ
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Դատախազությունը նախկին պաշտոնյայից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել ավելի քան 900 հազար դոլար արժողությամբ՝ Երևանի, Ծաղկաձորի և Ջրվեժի նրա տները, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն դոլար։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը,  պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն վերջինս բացակայում է երկրից։