Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դավոսում լավ քննարկում եմ անցկացրել Փաշինյանի հետ՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ։ Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:
«Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: