Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Տիգրան Ավինյան

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ 

▫️Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), 

▫️QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, 

▫️Տրանսպորտային քարտի միջոցով»,- գրել է նա։


Մանրամասները՝ տեսանյութում։