Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Անն-Մարի Դեկոտը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները

Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ։


 

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։


 

Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային հարցերին։