Շատ դեպքերում չենք կարողանում կոնկրետանալ պետության կայացման օրակարգի վրա, որովհետև էդքան էլ լավ, այնուամենայնիվ չենք արձանագրում՝ իսկ որն է էդ պետությունը, ինչ պարամետրեր ունի: Այստեղից էլ ծնվել է Իրական Հայաստանի հայեցակարգը:
Այս մասին Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.
«Հայրենիքի և պետության շուրջ մտածումներն են, որ ինձ բերել են հայրեիքը պետությունն է բանաձևին, ինչը նշանակում է, որ հայրենիք ասելով պետք է հասկանանք այն պետությունը, որն ունենք, այսինքն Հայաստանի Հանրապետությունը: Հետևաբար, մեր անելիքները պետք է կենտրոնանցված լինեն այդ պետության շահերից բխող գործողությունների վրա և այստեղից էլ հաջորդ հարցն է ծագել, իսկ որն է այդ պետության շահը:
Անառարկելի խոսույթ կա՝ ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահով, հետևաբար, ՀՀ-ն էլ պետք է առաջնորդվի իր շահով: Իսկ որն է դա»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: