Առևանգված 2 հայ զինծառայողները դատապարտվեցին 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ: Հայաստանի զինծառայողները մեղավոր ճանաչվեցին մի շարք հանցագործությունների՝ այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Ըստ հայկական կողմի՝ զինվորներն առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց տանելիս:

Աղբյուր՝ azatutyun.am