Էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3,000 դրամ, չեղարկելու ենք․ Փաշինյան

Էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամ, չեղարկելու ենք: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Համընդհանուր հայտարարգրի այս ընթացակարգից եթե քաղաքացիները օգտվեն․ դպրոց, մանկապարտեզ և այլն։ Ասենք այս տարվա հայտարագրի մասով ասենք հաջորդ տարի  մինչև 70 մլրդ դրամ կարող է քաղաքացիներին վերադարձնենք»,- նշել է վարչապետը։