«Ի տարբերություն Լուկաշենկոյի՝
մենք ոչ մեկի հետ սիրախաղ չենք անում։ Մենք վարում եք արտաքին քաղաքականություն բոլոր
ուղղություններով»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին,
թե Ն. Փաշինյանը սիրախաղ է սկսել ԵՄ-ի հետ, ու դա կործանելու է Հայաստանը։
Ըստ Թորոսյանի՝ Բելառուսում ու
ՌԴ-ում կարծում են, թե ՀՀ-ն չպետք է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարի. «Իրենց
զարմանքը դրանում է, թե ոնց կարող է ինչ-որ
մեկը առանց ՌԴ-ի որոշում կայացնել»։
Պատգամավորը նշեց, որ վարչապետը
չի հերքել Հայոց ցեղասպանությունը. «Վարչապետը ասում է, որ պետք է վերլուծենք, թե ինչու
տեղի ունեցավ ցեղասպանությունը, որպեսզի թույլ չտանք դրա կրկնություն։ Ու վարչապետը
ասում է՝ արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Սովետական Միության մեջ 10 տարվա ընթացքում
բան է փոխվել այդ օրակարգը թույլ տալու կամ չտալու տեսանկյունից, ինչո՞ւ 1939թ.-ին
ոչ մեկը չէր խոսում Ցեղասպանության մասին, բայց 1950-ականներից դա հնարավոր եղավ։ Արդյո՞ք
դա կենտրոնական քաղաքականության փոփոխություն չէր նշանակում մեր գաղափարախոսությունը
վերաձևակերպելու իմաստով, թե արդյո՞ք Հայաստանի ժողովրդին պետք չի օգտագործել, այդ
ողբերգությունը օգտագործելով՝ պահել ինչ-որ գաղափարական իմաստով»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան