ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքներով 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ:
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, 2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
«Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։
Մասնավորապես՝
Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 274,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 95,
- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 130,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
- աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 50։
Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։
ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։
Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 11,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
- հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2,
- ծառայությունը դադարեցվել է՝ 2: