ՌԴ-ից ամենամեծ օգնությունը կլինի մեզ չխանգարելը․ հաշիվները մաքրելու համար պետք է ճանապարհային քարտեզ

«ՌԴ-ի ամենամեծ օգնությունը կլինի չմիջամտելը։ Կյանքը ցույց տվեց, որ եթե մի բան ուզում ես փչացնել, ապա այդտեղ բեր ՌԴ-ին»: Այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են օգնել այդ հարցում։


Մեհրաբյանը նշեց, որ ԵՄ-ին ինտեգրացիան շատ կարևոր է ՀՀ-ի համար, իսկ ՌԴ-ն ու Ադրբեջանը կարող են նոր պատերազմի մեջ ներքաշել ՀՀ-ին. «Այդ ռիսկը կա, բայց դա կառավարելու ռիսկն էլ կա։ Պետք է ռուսական ներկայությունը ՀՀ-ում չեզոքացվի, իսկ ռուսական գործակալական ցանցը պետք է փակել»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան