Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական իրավունքի վկայականից

Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական իրավունքի վկայականից։ Նշված որոշման հիման վրա երգիչը դիմել է Վարչական դատարան և փորձում է լուծել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը։


Այս մասին Iravaban.net-ին հայտնել է երգչի ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը։ Կապ հաստատեցինք նաև մյուս երկու ներկայացուցիչների՝ Գառնիկ Մաթևոսյանի և Մարիամ Մովսիսյանի հետ։ Նրանք հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ, այլ մանրամասներ չնշվեցին։