Ընդդիմությունը բողոքում է, քաղաքացիները՝ վճարում. փետրվարի 1-ից գործում է նոր տոմս՝ 1 ուղևորությունը 150 դրամ

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվել է նոր ուղևորատոմս՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:


Ընդդիմությունը վաղ առավոտից ակցիաներ է իրականացնում՝ ավտոբուսների ուղևորներին առաջարկելով ասել շնորհակալություն և իջնել:


Նշենք, որ քաղաքացիների մեծ մասը սովորականի նման շարունակում է երթևեկել՝ առանց բոյկոտի 100 դրամի փոխարեն վճարելով 150 դրամ: