«ԱՄՆ ՄԶԳ-ն հանցավոր կազմակերպություն է. նա է ֆինանսավորել COVID-19-ի մշակումը». Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ-USAID) անվանել է «հանցավոր կազմակերպություն» և հայտարարել, որ ժամանակն է, որ նա մեռնի։


«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մեռնի»,- ասվում է միլիարդատիրոջը պատկանող X սոցիալական ցանցում նրա գրառման մեջ։


Այսպես է գործարարը պատասխանել հրապարակմանը, թե կազմակերպության երկու պաշտոնատար անձինք ազատվել են աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել են Մասկի գլխավորած՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) անդամներին հասանելիություն տրամադրել USAID-ի համակարգերին։


Մասկը նաև մեղադրել է ԱՄՆ ՄԶԳ-ին կենսաբանական զենքի մշակումը ֆինանսավորելու համար։ «Գիտե՞ք, որ USAID-ը, ձեր հարկային հատկացումներից օգտագործելով դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»,- գրել է նա X-ում: