Մոսկվայում այսօրվա պայթյունի միջոցով փորձել են լիկվիդացնել ռուսների կողմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադրին

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մոսկվայում այսօրվա պայթյունի միջոցով, ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացիները լիկվիդացրել են ռուս-ուկրաինական պատերազմին ռուսների կողմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր, Դոնբասի բոքսի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում զբաղված էր Արցախի մեր որոշ հայրենակիցների գումարի դիմաց հավաքագրելու և պատերազմ ուղարկելու «գործով»:


Մարդը պետք է ապրի և իր ապրուստը վաստակի այնպես, որ զոհվելուց հետո գոնե մի լավ ասելու բան գա մտքիդ: Իսկ այս դեպքում` մնում է ընդամենը ափսոսալ, որ հանգուցյալի ազգանունը ուներ «յան» վերջածանցը: Տարոսը մարդկանց գլուխն ուտելով զբաղված մյուս «գործարարներին»: