Քաղաքացիակենտրոն լրատվություն
«ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի» ղեկավար, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, գիտակցության չգալով, մահացել է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում են ռուսական պարբերականները։
Սարգսյանը
վիրավորվել էր Մոսկվայի հյուսիս-արևմուտքում այսօր՝ փետրվարի 3-ին, «Ալիե պառուսա»
բնակելի համալիրում նռնակի պայթյունից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ, SHOT-ի աղբյուրի տեղեկություններով, Արմեն Սարգսյանի ձախ ոտքը կտրվել
է, և նա կոմայի մեջ է: