Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկատվության, ըստ որի`«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը իբրև թե հավաքել է վարորդներին, սպառնացել և հրահանգել չտեղափոխել ուղևորներին`«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել է, որ նմանօրինակ դեպք տեղի չի ունեցել:
«Ընկերության տնօրենը չի հանդիպել վարորդներին և նման հրահանգ գոյություն չունի»,- հայտնել է Ասատրյանը։