Փաստաբանների գործադուլ անելը բավարար չէ դատական նիստը հետաձգելու համար. Սերժ Սարգսյանի և վերջինիս հարազատների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը շարունակվում է
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Խնդրում եմ, միջնորդում եմ, դատական նիստը հետաձգել»,- այսօր դատարանում Սերժ Սարգսյանի և վերջինիս հարազատների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննության ժամանակ ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Փաստաբանի խոսքով՝ իրենք՝ «փաստաբանների պալատի» մի շարք անդամներով, իրականացնում են գործադուլ՝ պայմանավորված որոշ փաստաբանների նկատմամբ իրականացված բռնություններով և այդ բռնություններին տրված ոչ ճիշտ գնահատականներով. «Մենք կիսում ենք այն տեսակետը և բողոքը, որ պետք է իրականացվեր բողոքի ակցիա, և որոշակի արդյունք է դա տվել։ Վարույթներ են իրականացված որոշ ոստիկանների նկատմամբ, և իրականացվել է քրեական հետապնդում։ Մենք ներկայացրել ենք մեր հիմնավորումները և խնդրել ենք քրեական նիստը հետաձգել»:
Հայցվոր կողմը հարցի վերաբերյալ ներկայացրեց իր դիրքորոշումը և նշեց, որ գործադուլ անելը բավարար չէ դատական նիստը հետաձգելու համար. «Դատական նիստը հետաձգելու միջնորդությունը հիմնավոր չէ»։
Դատավորն իր հեթին նշեց, որ վերը նշված միջնորդությունը անհիմն է, և անցավ գործի քննության շարունակությանը։