Զինված հարձակում Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:



Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:



Ներքին գործերի նախարարությունից հաստատել են մեր տեղեկությունները: «Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:



Լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը: Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն: