Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետարանի ձերբակալություններից

Ինչպես տեղեկացրել էինք, ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:


Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ: