Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես արդեն հայտնել էինք, գիշերը զինված հարձակում է եղել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
Civic.am-ի տեղեկություններով՝ Փարաքարում տեղի ունեցածը հասարակ սպանություն չէր, այլ զինված բանդայի կողմից իրականացված ամենավերին աստիճանի դաժանությամբ իրականացված հանցագործություն։
20-30 հոգի՝ զինված մարտական ինքնաձիգերով և այլ զենքերով գիշերը հարձակվել են Ախտոյանի տան վրա, կրակել դարպասներին, պատերին, հետո էլ օգտագործելով թվային գերակայությունը ծեծել, իսկ հետո էլ սպանել սեփական տնից դուրս եկած երիտասարդին։