Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ տուժել են USAID-ից «ժողովրդավարության առաջխաղացման» պատճառով, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ
Միջազգային զարգացման գործակալությունը մասնակցել է հեղաշրջումների նախապատրաստմանը՝
օգնություն ցուցաբերելով «ժողովրդավարության առաջխաղացմանը»։
«Աշխարհի երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստում և կազմակերպում
նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման հաշվին, որն ուղղված էր այդ քաղաքացիական ակտիվիստների, ընտրություններում դիտորդների և լրագրողների ուսուցմանը: Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան, Կուբա,
Նիկարագուա, Վենեսուելա - սա ոչ ամբողջական ցուցակն է այն պետությունների, որոնք տուժել են «ժողովրդավարության
առաջխաղացման» այդպիսի օգնությունից»,- գրել է քաղաքական գործիչը իր Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ «USAID-ն
այս նպատակով վերջին 10 տարիներին նախկին խորհրդային հանրապետությունների վրա
ծախսել է ավելի քան 2 միլիարդ դոլար», ընդ որում՝ այդ գումարի կեսից ավելին ծախսվել է Ուկրաինայի վրա: