USAID-ի փակումը բխում է Կրեմլի շահերից․ հրճվողների մեծ մասը ռուսական կապեր ունեն․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Civic.am-ի եթերում նշեց, որ ամերիկյան USAID-ն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ քաղհասարակությանն ու լրատվականներին օժանդակելուց մինչև պետական բարեփոխումներ, էներգետիկ անկախությանն ուղղված ծրագրեր, արցախահայությանն ուղղված օժանդակություն։ Ու Իոաննիսյանը տարակուսում է հայաստանյան որոշակի շրջանակների հրճվանքը տեսնելով։


«Բացի ռուսական էսթաբլիշմենտի շահերից՝ ուրիշ ոչ մեկի շահերից առանձնապես չի բխում, որ ամերիկյան հիմնադրամը փակվի։ Ամենաակտիվ հրճվողների մի մասը ռուսական կապեր ունի, մյուս մասը՝ նեղացած է, քանի որ ժամանակին աշխատել է  ամերիկյան ֆինանսավորում ունեցող կազմակերպությունում և հեռացվել աշխատանքից վատ աշխատելու համար, ու հիմա չարախնդում են։ Բայց հիմնականում նրանք, որոնք գիտակցված չարախնդում են, ռուսական, պրոռուսական շրջանակներն են»,- ասաց Իոաննիսյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան