Ձյուն, մառախուղ․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։


Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:


«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեսանյութ են հրապարակել, որում Նորավան-Լծեն ճանապարհն է։


«Ճանապարհին ձյուն է ու բուք։ Վարորդներին կոչ ենք անում լինել զգոն։ Ճանապարհը սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթապահություն»,- հայտնում են հիմնադրամից։

Մանրամասները՝ տեսանյութում։