Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ՝ գոհունակություն հայտնելով պահման պայմաններից։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պարբերաբար այցելում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները, հնարավորություն ունեն հեռախոսով զրուցելու ընտանիքի անդամների հետ և որ իրենց վրա ճնշում չի գործադրվել։
Բաբայանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշել է, որ չեն վախենում ճշմարտությունն ասել և որ ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։