Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի նոր հասցեում. որտեղ կսպասարկվեն քաղաքացիները

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում:


Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը:

«Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։



ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։


Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։


Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում խնդրում ենք մոտենալ ք․ Երևան, Խորենացի 158 հասցե»,- ասված է հաղորդագրության մեջ։