Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

Փետրվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: