Մեղրիի համայնքապետի խորհրդականն ինքնասպանություն է գործել

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Խաչիկ Անդրեասյանի խորհրդական Նաիրի Զաքարյանն ինքնասպանություն է գործել: 


Հրապարակումներում նաև նշվում է, որ վերջինիս գտնվելու վայրը մի քանի շաբաթ է՝ անհայտ է եղել, այնուհետ նրան գտել են կախված վիճակում:


Մեղրիի համայնքապետարանի էջում հաստատել են մահվան լուրը՝ նշելով.


«Երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց մեր գործընկեր Նաիրի Զաքարյանը։


Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և համայնքապետարանի անձնակազմը խորին ցավակցություններն են հայտնում գործընկերոջ ընտանիքին ու մերձավորներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»: