Կիևյան կամրջից 66–ամյա կին է նետվել

Երևանում Կիևյան կամրջից 66–ամյա կին է նետվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 14:00-ի սահմաններում։


«Փրկարարները Կիևյան կամրջի տակից՝ Հրազդան գետից, դուրս են բերել կնոջ մարմինը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը»,–գրում է կայքը։


Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։


Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։