Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 8-ի վաղ լուսաբացին հրդեհ էր բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքում: Փայտե շինությունից գրեթե ոչինչ չի մնացել: Տարհանված բոլոր բնակիչները ներկա պահին գտնվում են հյուրանոցում:


Լրատվամիջոցների հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասել է, որ նրանց արդեն տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ:


«Այս պահին քննարկվում է հրդեհի հետևանքով անօթևան դարձած բնակիչներին կացարաններով ապահովելու հարցը, նաև հստակեցվում է նրանց թիվը: Նրանց տրամադրում ենք առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասաց մարզպետը:


Հրդեհի հետևանքով անօթևան դարձած ստեփանավանցիները դեռ կշարունակեն մնալ հյուրանոցում, ովքեր ցանկություն կունենան՝ կտեղափոխվեն հարազատների մոտ՝ ժամանակավոր բնակության: Եթե լինին նմանընտանիքներ, մկիևնույնն է, ըստ մարզպետի, նրանք ևս պարտադիր կստանան իրենց անհրաժեշտաջակցությունը:


«Հնարավոր է քննարկենք վարձով բնականաների հարցը: Կառավարությունն ամբողջությամբ կաջակցի փոխհատուցման հարցում»,- ասաց Արամ Ղազարյանը:



1 / 6