Սյունիքի և Լոռու մարզերում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։


Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։


Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։


Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։


Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։


Նորաշեն-Ալագյազ (բուք է), Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու (բուք է) ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Սյունիքի մարզում (բացի Քաջարան քաղաքից և «Մեղրու սար» կոչվող հատվածից), Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից) տեղում է ձյուն։


Գորիս-Նորավան-Լծեն ավտոճանապարհին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։