Արձանագրենք, որ ՀՀ վարչապետը մեր տարածածրջանից առաջինն է, որ Սպիտակ Տանը
հանդիպել է նոր ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ
Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի
հանդիպմանը հավելելով, որ հանդիպումից բավականին
լավ ուղերձներ կան ՀՀ-ի համար և կարևոր է հանդիպման բովանդակությունը, այլ ոչ թե լուսանկարը։
Ըստ Քոչինյանի՝ ռուս-ադրբեջանական
հարաբերությւոնների լարման ֆոնին միամտություն է
կարծել, թե Հայաստանը կարող է օգտվել դրանից ու ՌԴ-ի հետ հարաբերությունների
ավելի կառուցողական արդյունքի հասնել․ «Դրա մեջ մտնելը կնշանակի գործիքայնացվել ՌԴ-ի կողմից։ ՌԴ-ի
ու Ադրբեջանի միջև լարումը գեներացվում է Ադրբեջանի կողմից։ Ըստ էության ՌԴ նախագահը
արդեն ներողություն է խնդրել Ադրբեջանից, բայց Ալիևն ասում է այդքան էլ լավ չեք ներողություն
խնդրել, ավելի ուժեղ ներողություն խնդրեք։ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում իրենց այն
հայտարարություններին, որ իրենք այլևս փոքր ուժ չեն, այլ միջին են»։
Քոչինյանի կարծիքով՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի
միջև խաղաղության պայմանագրի կոնտեքստում Թուրքիան չի նեղացնի Ադրբեջանին, բայց պետք
է աշխատել Թուրքիայի հետ, որովհետև այն այդ հարցում Թուրքիայի դերակատարությունը մեծ
է․ «Նաև պահը հասունացել է նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալու
հարցը։ ՀՀ-ն պետք է հայտարարի, որ եռակողմ ձեռք բերված պայմանավորվածությունները այլևս
ակտուալ չեն»։
Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի
հետ պետք է կոմունիկացվել՝ հանելու ՌԴ-ի մասնակցությունը
հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, իսկ ինչ վերաբերվում է հավանական
պատերազմին, Քոչինյանը ասաց․ «Պատերազմի հավանականությունը ցածր է, որովհետև ոչ մի պետություն
դա չի ցանկանում, նույնիսկ Թուրքիան, ու շատ անկանխատեսելի է ԱՄՆ-ի արձագանքը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան