Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված. փաստաբանի բողոքը մերժվել է
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքի քննությունը ավարտվել է։ Ստեփանակերտում դատական նիստ էր նշանակված ժամը 13-ին։ Դատական նիստից հետո Վիտալի Բալասանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնել է, որ բողոքը դատարանը մերժել է։