Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։

 

Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Գևորգյանի նոր մեղադրանքը։


 Հովհաննիսյանը փոխել է Գևորգյանին մեղսագրված՝ հակասահմանադրական ճանաչված, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք ներկայացնելով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգյանը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար: Նախորդ նիստերում մեղադրողը փոխել է նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը: