ԱՄՆ փոխնախագահի հետ տարածաշրջանից
հանդիպում ունեցել է միայն հայկական կողմը, սա առաջացնում է լավատեսություն ու մենք
շարունակելու ենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ կառուցել այն հարաբերությունները, որոնք
ամրագրված են կանոնադրությամբ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով
վարչապետի հանդիպմանը ԱՄՆ փոխնախագահի հետ։
Ինչ վերաբերվում է ԵՄ-ի անդամակցության
գործընթացի մեկնարկի մասին օրենքին, ապա Ղազարյանը նշում է, որ ՀՀ-ն չի կարող երկու
մաքսային միությունների անդամ լինել ու մինչև օրենքի մասին քննարկումներին ՀՀ իշխանությունները
բազմիցս անդրադարձել են ՀՀ-ի դիվերսիֆիկացման անհրաժեշտությանը ու ըստ այդմ մի շարք
քայլեր են կատարվում։
Պատգամավորի խոսքով՝ Իրանը ընկալում
է, որ ՀՀ-ն տարաշածրջանային բալանսավորված քաղաքականության կողմնակից է ու ՀՀ-ի համագործակցությունները
տարբեր երկրների ու միությունների հետ խնդիր չեն Իրանի համար։
Ղազարյանը նշում է, որ խաղաղության
պայմանագրի բանակցություններում ՀՀ-ի համար էական է, որ երրորդ կողմը բանակցությունների
սենյակում իր սեփական օրակարգով ներկա չլինի․ «Կա տպավորություն, որ
ՌԴ-ն բանակցությունների սենյակում գտնվելով հետապնդում է իր սեփական օրակարգը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան