51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա ընկերոջ վրա․ երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 12-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:


Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն, լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:


Ժամը 7:40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:


51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:


Նախաձեռնվել է քրեական վարույթ: