Դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա. Անահիտ Ավանեսյան

Վերջին երկու-երեք շաբաթները նույն իրավիճակներն ունենք. տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ ունենք. լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Այս պահին նման միջոցառումներ իրականացնելու ցուցումներ չկան, և գործընկերների հետ էլ ակտիվ աշխատում ենք՝ ԿԳՄՍՆ-ի հետ, բացակայությունների մոնիթորինգի և բացակայությունների պատճառների մասով: Մենք ունենք շատ հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դպրոցները ժամանակավորապես նաև դադարեցնելու, և այդ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան. այս պահին նման կարիք չկա»,- ասաց առողջապահության նախարարը: