Օրերս «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»), «Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի» (WAIPA – World Association of Investment Promotion Agencies) հրավերով, «Elevating Investment Facilitation: Strategic Case Insights» նստաշրջանում անցկացրել է վարպետության դաս՝ ներդրումային ծրագրերի աջակցման և հետներդրումային սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացման թեմայով:
Հայաստանի ներդրումների խթանման պետական գործակալություն, կիսվել է ներդրողների
աջակցման և հետներդրումային սպասարկման իր փորձառությամբ՝ ներկայացնելով 1 միլիարդ
դոլար արժողությամբ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» զբոսաշրջային համալիրի հավակնոտ գաղափարի
իրագործման օրինակը։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներդրումային
միջավայրի գրավչությանը, դրա առանձնահատկություններին և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումային
խթանման ռազմավարությանը։
Ասոցիացիայի անդամ երկրների համար վարպետության դաս անցկացնելու հրավերը «Էնթերփրայզ
Արմենիա»-ն ստացել է նախորդ տարի՝ Սաուդյան Արաբիայում կայացած «Ներդրումների խթանման
գործակալությունների համաշխարհային ասոցիացիա»-ի (WAIPA) 28-րդ համաժողովի ընթացքում։
Հրավերի համար հիմք էր դարձել համաժողովի շրջանակում անցկացված բարձրաստիճան հանդիպումներն
ու պանելային քննարկումները, որոնց ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ն ներկայացրել էր
ներդրումային ոլորտում իր գործառնություններն ու կառավարման փորձը՝ առաջացնելով մասնակիցների
մեծ հետաքրքրությունը։
«Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիան» ներդրումների
խթանման գործակալությունների համաշխարհային միավորումն է, որը հիմնադրվել է 1995 թվականին
և միավորում է 100-ից ավելի երկրների ներդրումային գործակալություններ՝ աջակցելով նրանց
գիտելիքների փոխանակման, լավագույն փորձի զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման
հարցերում։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ասոցիացիայի անդամ է 2022 թվականից։
Վարպետաց
դասի կարճ հոլովակի հղումը`