ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Կատարվում է նախաքննություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

 

Հիշեցնենք, որ անխօրեին ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել  են տանը՝ մահվանից երեք օր անց։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։