Խորհրդարանական ընդդիմությանը պետք է զրկել ԵՄ գնալու հնարավորությունից, թողնել միայն Մակադանը, Սիկտիվկարը

Երեկ ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։


Նա նշեց, որ դա նշանակալի իրադարձություն է մեր անկախ պետականության պատմության մեջ, և դրանով իսկ նշանավորվում է ՀՀ բոլոր քաղաքականությունների ամբողջական, ֆունդամենտալ փոփոխում և բոլոր քաղաքականությունների ածանցում այս գերնպատակից՝ իր մեջ ներառելով անվտանգային, պաշտպանական, տնտեսական քաղաքականությունը, ռեֆորմների օրակարգը՝ բոլոր ուղղություններով։


Նա նաև նշեց, որ սա նաև մի գործընթաց է, որը բերում է Հայաստանի համապատասխանեցմանը եվրոպական ստանդարտներին և պրակտիկաներին, ինչը հենց նորմալ պետություն դառնալու գրավականն է։


Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ ՌԴ-ի ակտիվությանն ու նյարդայնանալուն, որը խոսում է միջնորդական ջանքերի մասին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը չնյարդայնանար։ Ռուսաստանն իրեն պահում է այնպես, ինչպես պետք է պահեր, և այստեղ ես որևէ անակնկալ բան չեմ տեսնում, որովհետև Հայաստանի՝ պետություն դառնալը, նորմալ պետություն դառնալը և ցանկացած քայլ այդ ուղղությամբ Ռուսաստանն իր կայսերական տրամաբանության մեջ դիտարկում է որպես մարտահրավեր՝ ուղղված իրեն։ Դրա համար էլ ներվայնանում  է և շարունակելու է  ներվայնանալ: Դա մի իրողություն է, որի հետ և որի մեջ մենք պետք է ապրենք, մենք պետք է սովորենք ապրել, և դա պետք է որևէ ձևով որևէ ազդեցություն չունենա մեր ընթացքի վրա։ Ընթացք, որը տանում է դեպի ԵՄ-ին մեր անդամակցության»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։


   

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան