Բաքվում շարունակվում է Վարդանյանի գործով «դատը». նա հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։


Ռուբեն Վարդանյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։


Մեղադրող կողմը և դատարանը չեն առարկել:


Ադրբեջանը, հիշեցնենք,  Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ 

Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։